Օգոստոսի
20-ից սկսած, 18-ից 25 տարեկան 24 երիտասարդ Գերմանիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից և
Հայաստանից հավաքվել և հանդիպել են Վանաձորում և Երևանում մասնակցելու չորս երկրների
փոխանակման ծրագրի երկրորդ մասին, որը սկիզբ է առել 2017 թվականի նոյեմբերին Մարսել
քաղաքում։
Ծրագիրը
կազմակերպված է Մարսելում գտնվող Une terre culturelle ասոցացիայի կողմից` Centre
Français de Berlin–ի, AFS Istanbul-ի և Վանաձորում գտնվող Peace Dialogue ՀԿ–ի հետ համագործակցությամբ։
«Վերանայել,
համագործակցել, կիսվել» խորագրով այս ծրագիրը ֆինանսավորվել է Erasmus plus-ի և Ֆրանկոգերմանական
երիտասարդական գրասենյակի կողմից (OFAJ) կողմից առաջին համաշխարհային պարետազմի ավարտի
100 ամյակի կապակցությամբ տրամադրվող օժանդակության համատեքստում։
Երկրորդ
համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված Ֆրանկոգերմանական այս կազմակերպության նպատակն
է եղել իրար մոտեցնել կոնֆլիկտի զոհ դարձած հասարակությունների անդամներին, ինչպես
նաև նպաստել երկարաժամկետ խաղաղության կառուցումանը երկու ազգերի միջև, որոնք տասնամյակների
ընթացքում իրարից հեռացել են։
Ֆրանկոգերմանական
երկկողմանի և ոչ միայն երկկողմանի հարաբերություններն ընդգրկող ծրագրերի ֆինանսավորումը
սովորական է OFAJ-ի համար, քանի որ պատմությունը շարունակաբար կրկնվում է և Հայաստանի,
Ֆրանսիայի, Թուրքիայի ու Գերմանիայի խաչվող ազգային պատմությունները բացառություն չեն։
Դրանք պառակտված են մշտապես ընթացող հակասությունների մեջ , որոնք դեռևս շատ ուժեղ
են և ակտուալ։ Ազգային և քաղաքական այս հայացքները բացասաբար են ներկայացնում պատմությունը,
ինչը պայմանավորված է տարբեր մշակույթների կրող մարդկանց փոխհարաբերությունների բացակայությամբ։
Եվ թվում է, թե իրավիճակը գնալով ավելի ու ավելի է վատանում․ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում,
երբ հասարակությունները գնալով պարփակվում են, ազգայնական գաղափարները էլ ավելի լսելի
դառնում։ Եվ ուրեմն կարևոր է, որ այս չորս երկրներից ժամանած ուսանողներն ու երիտասարդները
հանդիպեն այս վտանգավոր իրավիճակը շտկելու համար, ուղղորդեն իրենց երկրների երիտասարդների
վերափոխվելու և կիսվելու։
Հանդիպման
նպատակը միայն պատմական փաստերի ու երևույթներին անդրադառնալը չէ , որոնք հաճախ տարբեր
կերպ են ընկալվում տարբեր երկրների կողմից, այլ զարգացնել և ստեղծել նոր կապեր երիտասարդության
շրջանում ՝ խաղաղ և համընդանուր ապագայի համար։ Այս նպատակով յուրաքանչյուր երկրից
ժամանած 6 երիտասարդ և ղեկավար կազմը կիրառում են OFAJ- ի կողմից դեռևս 55 տարի առաջ
ստեղծված համապատասխան մեթոդներ վերանայելու, վերհիշելու պատմությունը, քննարկելու
և իրար լսելու, կառուցելու միջմշակութային երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի
վրա։ Նպատակը՝ վերանայել անձնական հայացքները պատմության և այլոց վերաբերյալ, համագործակցելու
և ստեղծելու համար միասնական ապագա և, ի վերջո, կիսվել իրենց կարծիքներով, հայացքներով
մեծ լսարանի առաջ։
Իրականում
հեշտ չէ թուրք երիտասարդների հետ այցելել բավական խորհրդանշական և կարևոր մի վայր՝Եղեռնի
զոհերի հուշահամալիր։ Անհրաժեշտ էր նրանց նախապատրաստել դրան, հատկապես, երբ տեղեկատվությունը
անընդհատ շարժի մեջ է և փոփոխվում է։
Եվ
վերջապես մենք հնարավորություն ունեցանք այս շաբաթը ապրելու Կովկասի կենտրոնում հայ
հասարակության համար մի աննկարագրելի ժամանակաշրջանում, երբ դեռ երեք ամիս է, ինչ կառավարությունը
փոխվեց հեղափոխության շնչով՝ առանց բռնության, բայց մեծ վճռականությամբ։ Փոփոխությունը
սկսվեց բոլոր քաղաքներում եւ գյուղերում կազմակերպված քայլերթերի միջոցով, որոնք տևեցին
ավելի քան 30 օր կոռուպցիոն համակարգը տապալելու համար, և հիմա այս գործընթացը շարունակվում
է։
Մենք
հնարավրություն ունեցանք նաև Վանաձորում հանդիպելու այս շարժման որոշ առաջամարտիկների։
Այս փոխգործակցությունը մեզ տվեց զգացողություն լինելու արտոնյալ վկաներ այն ամենի,
ինչ տեղի է ունենում Հայաստանում։